Սեռական կյանք
Իրական, թե՞ վիրտուալ սեքս
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվածքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:
Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և հատկապես սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք են բերվում սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ և պոռնոֆիլմերի CD և այլն:
Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված ՙմութ սենյակներ՚-ը` զվարճալի վայրեր, որոնք նախատեսված են կիբերսեքսի համակարգչային հատուկ ծրագրերին միանալու համար:
Ովքե՞ր են դիմում այդ միջոցներին
- կասկածամիտ, տագնապային մարդիկ, որոնք իրենց շրջապատող մարդկանց համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն, ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը, և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;
- մարդիկ, որոնց բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը:
- ֆիզիկապես տկար մարդիկ, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս գերտղամարդ և գերկին զգալու:
- տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևալ, մյուսը` ավելի երիտասարդ:
- տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց սեքսուալ ֆանտազիաները:
- սոցիալապես ոչ կայացած մարդիկ, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է… բացի իրական հարաբերություններից;
- հատուկ մարդիկ, որոնք ձգտում են վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ:
- այն մարդիկ, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից, որոնց հետևանքներն են` հղիություն և սեռավարակներ:
Ե՛վ օնլայն սեքսուալ ակտիվությունը, և՛ կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան:
Հաճելի և օգտակար է իրական սեքսը
Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիարակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:
Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:
Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:
Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պոռթկում, որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա` ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն